breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.
μαστός uber, mamma, mamilla. սանս. սթանա. (Արմատն է Շիթ, կաթն. թ. սիւտ. լծ. եւ ծուծ. ծիծ. որ եւ տիտ) Կաթնաբեր մասունք մարց ի դիեցուցանել զծնունդս. ծիծ.
Վասն օրհնութեանց ստեանց եւ արգանդի։ Յոյս իմ ի ստեանց մօր իմոյ։ Ընդէ՞ր դիեցի ես զստինս մօր իմոյ։ Յափշտակեցին զորբն ի ստենէ։ Անջատելոցն ի կաթանէ, հատուցելոցն ի ստենէ.եւ այլն։
Զծերս, եւ զտղայս ստնդիայս ստեան. (Ածաբ. կարկտ.։)
Նուազ ստեամբն կերակրիս իբրեւ զսանդիայ. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)
Ունէր դուստր մի ի ստեան։ Յորժամ ծնցիս որդի, զձախ ստինն մի՛ տացես մանկանն. (Հ. փետր. ՟Ի՟Է. եւ Հ. մայ. ՟Ի՟Զ.։)
Լայնաբար եւ նմանութեամբ ասի.
Գօտեւորեալ առ ստեամբք. այսինքն առ լանջօք. (Յայտ. ՟Ա. 13։)
Միթէ պակասեսցե՞ն ստինք ի վիմէ. այսինքն աղբերակունք. (Երեմ. ՟Ժ՟Ը. 14։)
Վէմ անծին եւ ապառաժ՝ ստեամբք վտակաց ջուրց արբուցանէ զծարաւիս. (Սարկ. աղ.։)
Մի՛ կորուսաներ զբուժեալս արեամբ քո, եւ զբուծեալս ստեամբ քո գթած։ Ստինս զշտեմարանս սրտին եւ մտացն կոչէ. (Նար. ՟Ծ՟Է. եւ Նար. երգ.։)
Եւ զի՞նչ իցեն առատ ստինքն, եթէ ոչ կտակարանքն աստուծոյ. (Ագաթ.։)
Անսովոր են գրչութիւնքս.
Առեալ զփոքրիկ մանկիկն իւր՝ որ էր յիստեան (իբր յըստեան). (Մամիկ.։)
Աղիք իմ, եւ սըտինք (իբր ըսըտինք) իմ զքեզ օրհնեն. (Եփր. ծն.։)
• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]